Վրաստանի էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն հայտարարել է, որ Վրաստանը շահագրգռված է մեծացնել Ռուսաստանից ներկրվող գազի ծավալները:
«Վրաստանը գազ է ներկրում հիմնականում Ադրբեջանից, սակայն հնարավոր է նաև Ռուսաստանից ստանալ մեծ ծավալի գազ՝ մրցունակ գներով», - ասել է նա:
Ըստ Կալաձեի՝ Վրաստանը նաև նախատեսում է ստանալ իրանական գազ՝ Հայաստանի միջոցով: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:
«Մենք չպետք է կախված լինենք միայն մեկ մատակարարից», - ավելացրել է նա: