Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը կոչ է արել եվրոպական երկրներին վերացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները, - հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
«Եվրոպան չպետք է շարունակի պահպանել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները: Դրանք անարդյունավետ են քաղաքական առումով», - հայտնել է Նազարբաեւը ֆրանսիական Figaro թերթին տված հարցազրույցում:
Ըստ Նազարբաեւի, պատժամիջոցներն առաջին հերթին հարվածում են հենց մարդկանց, որոնք ոչ մի կապ չունեն Ուկրաինայի հակամարտության հետ. ձեռնարկությունների աշխատողներին, ֆերմերներին, մասնավոր ձեռներեցներին: Միեւնույն ժամանակ նախագահը նշել է, որ տնտեսական խոչընդոտները ազդում են Եվրոպայի քաղաքացիների վրա ևս: Օրինակ, այս ամենի արդյունքում խոշոր կորուստներ են կրել ֆրանսիացի բազմաթիվ ֆերմերներ: