Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն ազգային սուգ է հայտարարել Անկարայում տեղի ունեցած պայթյունների հետևանքով զոհվածների հիշատակին:
«Անկարայում տեղի ունեցած ահաբեկչությամբ պայմանավորված Թուրքիայում եռօրյա ազգային սուգ է հայտարարվում», - վարչապետի խոսքը մեջբերում է Reuters-ը:
Հիշեցնենք, որ Թուրքիայի մայրաքաղաքում հոկտեմբերի 10-ի առավոտյան երկու պայթյուն է տեղի ունեցել արհմիությունների ցույցի ժամանակ, որի պատճառով զոհվել է 86 մարդ:
Երկրի իշխանություններն արդեն հայտարարել են, որ տեղի ունեցածը ահաբեկչություն է և պայթյուններից մեկի կազմակերպման համար մահապարտ ահաբեկիչ է աշխատել: