ԻՊ առաջնորդ ալ-Բաղդադիի ավտոշարասյանն Իրաքի ռազմաօդային ուժերի հարվածներն ապարդյուն չեն եղել, հայտնում է իրանական IRNA գործակալությունը: Ավիահարվածների արդյունքում խմբավորման առաջնորդ Աբու Բաքր ալ-Բաղդադին վիրավորվել է, իսկ նրա երեք տեղակալները՝ ալ- Շիշանին, ալ-Քարբուլին և ալ-Քուբեյսին, սպանվել:
Նշենք, որ ալ- Շիշանին ԻՊ ենթակառուցվածքում քարոզչության համար պատասխանատուն էր, ալ-Քարբուլին համարվում էր ահաբեկչական խմբավորման լավագույն հրամանատարներից, իսկ ալ-Քուբեյսին՝ Աբո Քամալ քաղաքում ԻՊ ֆինանսների համար պատասխանատուն էր:
Հոկտեմբերի 11-ին Իրաքի ռազմաօդային ուժերը երկրի արևմտյան Անբար գավառում հարվածել են ալ-Բաղդադիի շարասյանը, երբ նա ուղևորվում էր Քարբալա քաղաք: