Ուկրաինայի ենթակառուցվածքների նախարարությունը հայտարարել է, որ հոկտեմբերի 25-ից սկսած երկիրն ամբողջությամբ դադարեցնում է օդային հաղորդակցությունը Ռուսաստանի հետ:
Ըստ հայտարարության, որոշումը կայացվել է այն պատճառով, որ «Օդային տրանսպորտի ռուսական դաշնային գործակալությունը» որևէ բացատրություն չի տվել, թե ինչու են սահմանափակվում ուկրաինական ավիաընկերությունների թռիչքները, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Այն նաեւ հայտարարել է, որ արգելքը կտեւի մինչեւ Ռուսաստանի Դաշնության կողմից ուկրաինական ավիաընկերությունների վրա դրված սահմանափակումները կվերացվեն: