Հոկտեմբերի 12-ին Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության (HDP) համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշը CNN International-ին տված հարցազրույցի ժամանակ հայտնել է, որ թուրքական կառավարությունը մեղավոր է Անկարայում տեղի ունեցած պայթյունի համար, քանի որ անտեսելով «Իսլամական պետության» գրոհայինների փաստը՝ համապատասխան անվտանգություն չի ապահովել տվյալ վայրում: Այս մասին հաղորդում է Hurriyet-ը:
«ԱԶԿ-ն ուշադրություն չի դարձնում Սիրիայում ԻՊ-ի գրոհայինների թվի ավելանալուն և դրանց գոյությանը: Նրանց ներկայությունը հայտնի է Թուրքիայում, սակայն ձերբակալություններ նրանց դեմ չեն իրականացվել»,-հայտարարել է Դեմիրթաշը:
Նա նաև նշել է այն փաստը, որ «ԻՊ-ի համար հնարավոր չէր լինի իրականացնել այսպիսի ահաբեկչական հարձակումներ առանց «պետական տարրերի» աջակցության»: