Սքոթլանդ-Յարդը հանել է Լոնդոնում Էկվադորի դեսպանատան մոտ 24 ժամ հերթապահող ոստիկանական խումբը, որտեղ 2012 թվականից թաքնվում է Wikileaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժը:
Սակայն Ասանժի ձերբակալման թուլտվությունը մնում ուժի մեջ: «Եթե նա լքի դեսպանատունը, կներդրվեն բոլոր ջանքերը նրան ձերբակալելու համար»,- նշվում է բրիտանական ոստիկանության հայտարարության մեջ:
Նշենք, որ Սքոթլանդ-Յարդը խիստ քննադատության էր ենթարկվում Ասանժի նկատմամբ հսկողության ծախսերի պատճառով: Այսպես, Լոնդոնում Էկվադորի դեսպանատան մոտ 2012 թվականի հունիսից ոստիկանների մշտական ներկայության ծախսերը կազմել են ավելի քան 17 մլն դոլար: