ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին պատրաստվում է մեկնել Մերձավոր Արևելք՝ հանգստացնելու լարված իրավիճակը պաղեստինցիների և իսրայելցիների միջև և կանխելու բռնությունները:
«Ես կգնամ այնտեղ շուտով, և կտեսնեմ̦ թե ինչ է հնարավոր այնտեղ անել: Միացյալ Նահանգների նպատակն է խաղաղություն հաստատել այդ տարածաշրջանում»,- հայտարարել է Քերին: