ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնն ԱՄՆ նախագահի թեկնածուների հեռուստադեբատի ժամանակ հանդես է եկել մարիխուանայի օրինականացման դեմ՝ նշելով, սակայն, որ անհրաժեշտ չի համարում դրա օգտագործումը հավասարեցնել քրեական հանցագործությունների հետ: Այս մասին հայտնում է International Business Times-ը:
Նախընտրական արշավում նրա մրցակից Բեռնի Սանդերսը հայտարարել է մարիխուանայի օրինականացմանն իր աջակցության մասին: