Ամերիկյան վարչակազմն անհրաժեշտություն չի տեսել ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի գլխավորած պատվիրակության հետ շփման համար, քանի որ չի կարծում, որ Ռուսաստանը կառուցողական ներդրում է ունենում «Իսլամական պետություն» խմբավորման դեմ պայքարում: Այս մասին հայտարարել է Սպիտակ տան ներկայացուցիչ Ջոշ Էռնեստը։
«Այդ պատվիրակության նպատակը ռազմական համագործակցությանը նպաստելն էր և Ռուսաստանի ու ԱՄՆ-ի միջև համակարգումը։ Անկեղծ ասած՝ մենք ասել ենք, որ հետաքրքրված չենք, քանի դեռ Ռուսաստանը չի ձգտում կառուցողական ներդրում ունենալ ԻՊ-ի դեմ պայքարի մեր ջանքերում»,- ասել է Էտնեստը ճեպազրույցի ընթացքում:
ԱՄՆ-ում կարծում են, որ Ռուսաստանը Սիրիայի հարցում իր պլաններն ունի, և դրանք իրականացնում է միայնակ: