Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպան Ռոբերտ Սեկուտան Բաքվի դիվանագիտական ակադեմիայում ելույթի ժամանակ ունկնդիրներին հիշեցրել է Լիբիայի նախկին առաջնորդ Մումար Քադաֆիի ճակատագիրը:
«Թուրան»-ի փոխանցմամբ՝ Էքսկուրս կատարելով ԱՄՆ-ի և Ադրբեջանի փոխհարաբերությունների պատմություն, դեսպանը հիշել է Ադրբեջանի դեմոկրատական հանրապետության ավանդույթները, որի ժամանակներում ապահովվել էին դեմոկրատական նորմերը և ազատությունները:
Խոսելով երկկողմանի հարաբերությունների ներկայիս փուլի մասին` դեսպանը հիշատակել է անվտանգության, էներգետիկայի հարցերը և ենթակառուցվածքային նախագծերը:
«Միաժամանակ մենք կարևոր ենք համարում ժողովրդավարական ինստիտուտների զարգացումը, օրենքի գերակայությունը և հիմնական ազատությունների ապահովումը», -նշել է նա:
Կայունությունը հնարավոր է այն երկրում, որտեղ զգում են, որ կառավարությունը հաշվետու է ժողովրդին, ասել է դիվանագետը:
Հետո նա ցիտել է նախագահ Բարաք Օբամային, ով ասել է, որ ոչ ժողովրդավար երկրները ժամանակ առ ժամանակ անկայունություն են ցուցադրում:
«Լիբիայի այսօրվա ճգնաժամի հիմքում Քադաֆիի 42-ամյա կառավարումն է», -ասել է Սեկուտան` նշելով, որ ԱՄՆ-ը ցանկանում են Ադրբեջանը տեսնել կայուն, ծաղկող և ժողովրդավար պետություն: