Դեկտեմբերի 6-ին կայանալիք Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի անցկացման համար կծախսվի մոտ 1.8 միլիարդ դրամ։ Համապատասխան որոշման նախագիծն այսօր ընդունվելու է ՀՀ կառավարության նիստում։
Համաձայն նախագծի՝ կառավարության պահուստային ֆոնդից ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովին հատկացվելու է 1 միլիարդ 576 միլիոն 209.5 հազար դրամ (3.3 մլն դոլար), իսկ ՀՀ ոստիկանությանը 210 միլիոն 550.4 հազար դրամ: ԿԸՀ֊ն այդ գումարով ֆինանսավորելու է կենտրոնական, ընտրատարածքային և տեղամասային ընտրական հանձնաժողովներին, իսկ ոստիկանությունը կազմելու է ընտրողների ցուցակները, ծանուցագրեր է տպագրելու և առաքելու է դրանք։
Համաձայն պաշտոնական տվյալների՝ ծանուցագիր է ուղարկվելու 2 միլիոն 31 հազար 500 ընտրողի։