Եվրոպայում վերաբերմունքը փախստականների հանդեպ ամենևին միանշանակ չէ: Հետաքրքիր է, որ բացասական վերաբերմունք ունեն հիմնականում նախկին սոցիալիստական երկրները, ինչպիսիք են Հունգարիան, Ռումինիան, Բուլղարիան̦ Գերմանիայի այն հատվածը, որը նախկինում կոչվում էր Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետություն և այլն:
Իսկ ահա չեխերն̦ օրինակ̦ ոչ միայն բացասաբար են տրամադրված փախստականների հանդեպ, այլ նաև բաց չեն թողնում ցանկացած հնարավորություն ՝ միգրացիոն ճգնաժամի մեջ ռուսներին մեղադրելու համար: Ինչպես հայտարարել է Չեխիայի պաշտպանության նախարար Մարտին Ստրոպնիցկին̦ ռուսական կողմը ֆինանսավորում է փախստականների տրանսպորտային ծախսերը դեպի Եվրոպական միություն̦ ինչը նախարարն անվանել է Ռուսաստանի կողմից զանգվածային քարոզարշավ ԵՄ-ի դեմ:
Եվրոպայի մեկ ուրիշ ծայրից էլ ՝ Նորվեգիայից̦̦ հաղորդագրություն է ստացվել արդարադատության և հանրային անվտանգության նախարար Անդերս Անունդսենի կողմից, ով ասել է, որ Նորվեգիայի իշխանությունները որոշել են հետ ուղարկել Ռուսաստան սիրիացի փախստականներին̦ ովքեր սկանդինավյան թագավորության են ժամանել ռուս-նորվեգական սահմանով:
Իսկ Նորվեգիայի արտաքին գործերի նախարար Բորգե Բրեդեն իր հերթին ռուսաստանցի գործընկեր Սերգեյ Լավրովի հետ ունեցած հեռախոսազրույցի ընթացքում տեղեկացրել է նրան նորվեգական իշխանությունների՝ փախստականներին Ռուսաստան հետ ուղարկելու մտադրության մասին:
Ֆրանսիայում, ընդհակառակը̦ կարծես թե ավելի մարդկային են տրամադրված միգրանտների հանդեպ̦ իսկ ֆրանսիական երկաթուղիներից մեկը «մարդասիրական նկատառումներից» ելնելով պատրաստվում է անվճար տեղափոխել փախստականներին:
Իհարկե, այս լուրը մեծ արձագանք է գտել Ֆրանսիայում̦ որտեղ արմատականները մեղադրվում են SNCF երկաթուղային այդ ընկերությանը քողարկված մաքսանենգության մեջ:
Ի պատասխան, սակայն, ընկերության ներկայացուցիչը պարզաբանել է, որ խնդիրը շատ նուրբ ու բարդ է̦ և կարիք չկա զրպարտություններ տարածել̦ երբ խոսքը վերաբերում է ընդամենը փախստականներին անվճար տոմսեր տրամադրելուն: