ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին նշել է, որ Իրանի միջուկային ծրագրի շուրջ պայմանագիրն արդեն իրականացման փուլում է գտնվում, հաղորդում է Sputnik News-ը:
«Հիմա կարևոր է, որ մենք պահպանենք մեր զգոնությունը, մեր միասնական մոտեցումն այս հարցում և ընդհանուր նպատակը», - հայտարարել է Քերին:
«Սույն պայմանագրի կարևորությունն այն է, որ այն չունի որևէ վաղեմության ժամկետ: Պայմանագիրը հավերժ է, ինչը նշանակում է, որ Իրանին արգելվում է երբևէ միջուկային զենք ստեղծելու նախաձեռնություն ունենալ», - շեշտել է ԱՄՆ պետքարտուղարը: