Լեհաստանի վարչապետ Էվա Կոպաչը հայտարարել է, որ Լեհաստանը մտադիր է Հունգարիա ուղարկել սահմանապահներ և հատուկ սարքավորումներ` Սերբիայի հետ սահմանը պաշտպանելու նպատակով: Այս մասին հաղորդում է Sputnik News-ը՝ հղում կատարելով Radio Poland-ին:
«Մենք կուղարկենք հինգ մասնագիտացված գիշերային ավտոմեքենաներ՝ սարքավորումներով, որոնք թույլ կտան աշխատակիցներին դիտարկել ողջ սահմանը: Բացի այդ, մենք կուղարկենք մի քանի քիչ-մասնագիտացված մեքենաներ և սահմանապահ ծառայությունների մոտ 70 ներկայացուցիչներ», - ասել է Կոպաչը: