Հունաստանի խորհրդարանն օրենք է ընդունել տնտեսման խիստ միջոցների վերաբերյալ։
Ինչպես հաղորդում է RosBalt-ը, առանց այդ միջոցների հաստատման հնարավոր չէր լինի վարկատուների կողմից Հունաստանում բարեփոխումների գնահատումն ու նոր վարկի տրամադրումը։
Պատգամավորների պահանջով բաց քվեարկություն է անցկացվել, ընդ որում ութ հոդվածներ առանձին-առանձին են դրվել քվեարկության։
Այդ օրենքներով նախատեսվում է բարձրացնել հարկերը, բարձրանում է կենսաթոշակի անցման տարիքային շեմը՝ մինչև 67 տարեկան, չեղարկվում են նախապես թոշակի անցնելու գրեթե բոլոր հնարավորությունները։ Առանձին հոդվածով խստացվում է հարկային օրենսդրության խախտման պատիժը։