Հունգարիան փակել է Խորվաթիայի հետ սահմանի հիմնական անցակետը՝ փախստականների հոսքը կանգնեցնելու նպատակով։
Երկրի ԱԳ նախարար Պետեր Սիյարտոն հայտարարել է, որ Հունգարիան փակում է հունգարա-խորվաթական սահմանը, որպեսզի կասեցնի փախստականների հոսքը։ Սեպտեմբերի 15-ից այդ սահմանով Խովաթիայից Հունգարիա մուտք է գործել 170 հազ․ փախստական։
Խորվաթիան պատրաստակամություն է հայտնել փախստականների հոսքն ուղղել Սլովենիա։
Մինչ այդ Բուլղարիան փակել էր նաև Սերբիայի հետ սահմանը։