Եվրոպական միությունն ընդունել է Իրանի նկատմամբ միջուկային ծրագրի պատճառով սահմանված բոլոր տնտեսական և ֆինանսական պատժամիջոցների չեղարկման համար անհրաժեշտ իրավական ակտեր, հայտնում է Reuters գործակալությունը:
Նշվում է, որ սահմանափակումները կվերացվեն միայն այն ժամանակ, երբ Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը հաստատի, որի Իրանն ամբողջությամբ կատարում է իր միջուկային պարտավորությունները:
Հոկտեմբերի 19-ին Վիեննայում կկայանա Իրանի և ԵՄ հանձնաժողովի համատեղ նիստ միջուկային խնդրի կարգավորման գործողությունների համապարփակ նախագծի իրականացման ընթացքը քննարկելու համար: