ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին հայտարարել է, որ մոտ ապագայում կհանդիպի Իսրայելի և Պաղեստինի առաջնորդների հետ՝ իսրայելցիների և պաղեստինցիների միջև վերջին բախումների արդյունքում առաջացած լարվածությունը մեղմելու համար, գրում է Guardian-ը:
Մասնավորապես Քերին հայտարարել է, որ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ կհանդիպի այս շաբաթ Գերմանիայում: Պաղեստինի առաջնորդի հետ հանդիպումը նախատեսվում է, որ տեղի կունենա Հորդանանում:
Իսրայելական իշխանությունների փոխանցմամբ՝ հոկտեմբերի 1-ից պաղեստինցիների հարձակումների պատճառով մահացել է 7 իսրայելցի, պաղեստինյան կողմի փախանցմամբ՝ բախումների արդյունքում Արևմտյան ափում և Գազայի հատվածում զոհվել է 5 պաղեստինցի: