Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի կայքում սեպտեմբերի 8-ից տեղադրված Ղրիմին էլեկտրաէրերգիայի մատակարարումը դադարեցնելու մասին խնդրագիրը հավաքել է անհարժեշտ 25 հազար ստորագրություն: Այժմ այս փաստաթուղթը ենթակա է երկրի նախագահի վարչակազմի քննարկմանը, որից հետո եզրակացությունները կուղարկվեն նախագահին՝ համապատասխան որոշում կայացնելու համար:
«Առանց Ուկրաինայի Ղրիմը չի կարող գոյատևել: Եթե Ղրիմում բոլորը հասկանան դա, ապա թերակղզին կարող է նորից հայտնվել ուկրաինական վերահսկողության տակ», - ասվում է փաստաթղթի տեքստում: Միևնույն ժամանակ խնդրագրի հեղինակն ափսոսանք է հայտնում, որ կառավարության ներկայիս քաղաքականությունը թույլ չի տալիս Ղրիմին հասկանալ առանց Ուկրաինայի կյանքի բոլոր բացասական կողմերը:
Ներկայումս Ղրիմն Ուկրաինայից ստանում է խմելու ջրի և սննդամթերքի իր պահանջարկի 80 տոկոսը և էլեկտրաէներգիայի՝ 85 տոկոսը, գազի՝ 34 տոկոսը:
Ուկրաինացիների ծայրահեղ տրամադրված շրջանակները գտնում են, որ իշխանությունները պետք է դադարեցնեն Ղրիմին այս առաջնային ապրանքների մատակարարումը, որպեսզի տեղացիները գիտակցեն Ուկրաինայի հետ տնտեսական կապերի և Ուկրաինայի կազմում լինելու անհրաժեշտությունն, ինչպես նաև կոչ են անում նրանց դադարեցնել ռուսական բյուջե հարկեր վճարել: Սակայն պետք է նշել, որ ուկրաինական բյուջեն ևս շահոմ է Ղրիմ ապրանքներ մատակարարելուց, և թերևս այդ պատճառով է, որ Կիևում դեմ են թերակղզու բլոկադային:
Ինչ վերաբերում է Ղրիմին, ապա վերջինս ստեղծված իրավիճակում փորձում է իր առաջնային պահանջմունքները բավարարել ռուսական մատակարարումների հաշվին: Այսպես, Ղրիմի փոխվարչապետ Ռուսլան Բալբեկը խոստացել է, որ ուկրաինական էլեկտարհամակարգերից Ղրիմի կախվածության հարցը կլուծվի մինչև 2016 թվականի ամառ: Վերջինս նշել է, որ Կրասնոդարի շրջանից Ղրիմ առաջին էլեկտրակամրջի շահագործման հանձնելուց հետո ընթացիկ տարվա դեկտեմբերին թերակղզին կսկսի էլեկտրաէներգիա ստանալ մայրցամաքային Ռուսաստանից: Նշվում է, որ էլեկտրակամուրջի շահագործման արդյունքում Ղրիմը կստանա 300-400 մեգավատ էլեկտրաէներգիա:
«Իսկ 2016 թվականի ամռանը մենք ամբողջությամբ կբավարարենք Ղրիմի պահանջարկը՝ ստանալով 850 մեգավատ էլեկտրաէներգիա», - «Россия-24»-ի եթերում նշել է Բալբեկը: Նրա խոսքերով՝ Ուկրաինայից էլեկտրաէներգիայի մատակարարման դադարեցման դեպքում հնարավոր կլինի բավարարել թերակղզու էլեկտրաէներգիայի պահանջարկի 70-80 տոկոսը, իսկ մնացած 20-30 տոկոսը հնարավոր կլինի փոխհատուցել անցնելով հովհարային միացումների գրաֆիկի: