Իրանի երկու փոխարտգործնախարարներ Աբբաս Արաքչին և Մաջիդ Թախտ-է Ռավանչին ժամանել են Վիեննա՝ մասնակցելու «Վեցյակի» և Իրանի միջև համատեղ հանձնաժողովի առաջին նիստին՝ իրանական միջուկային ծրագրի պայմանավորվածությունների իրագործմանը հետևելու կապակցությամբ: Այս մասին հաղորդում է Sputnik News-ը՝ հղում կատարելով տեղական ԶԼՄ-ներին:
Հարկ է նշել, որ կիրակի օրը Թեհրանի ու «Վեցյակի» միջազգային միջնորդները հաստատել են, այսպես կոչված, ընդունման օրը, որը նշանակում է, որ կողմերը, ըստ համաձայնագրի, պետք է սկսեն պարտավորությունների կատարումը: