ԱՄՆ Օհայո նահանգի իշխանությունները մինչև 2017 թվականը դադարեցնում են մահապատիժների իրականացումը՝ մահացու ներարկման համար դեղամիջոցների սղության պատճառով, հայտնում է TACC-Ը։
Հետաձգման որոշումը տարածվում է 12 բանտարկյալների վրա, որոնց պատիժը պետք է իրականացվեր մինչև 2017 թվականի հունվար։ Ավելի քան երկու տասնյակ դատապարտյալների մահապատիժը հետաձգվել է մինչև 2019 թվականը։
Մահապատիժն ԱՄՆ-ում օրինական պատժամիջոց է 32 նահանգներում։ 2015 թվականի ապրիլի դրությամբ ԱՄՆ-ում մահապատճի դատապարտվածների թիվը գերազանցում էր 3000-ը: