Շվեյցարիայի թիվ մեկ հակամիգրացիոն հայացքների տեր ժողովրդական կուսակցությունն օրերս հաղթել է ազգային խորհրդարանական ընտրություններում՝ ստանալով ձայների ամենամեծ մասնաբաժինը՝ ռեկորդային 29,4%̦, ինչը նշանակում է̦ որ այն ստանալու է ևս 11 լրացուցիչ տեղ խորհրդարանի ստորին պալատում՝ ձեռք բերելով ընդհանուր 200-ից 65 մանդատ:
Կուսակցությունների նախընտրական արշավի կենտրոնական թեման միգրացիոն ճգնաժամն էր̦ ապաստան հայցողների հսկայական հոսքերը Մերձավոր Արևելքից և Հյուսիսային Աֆրիկայից դեպի Եվրոպա:
«Քվեարկության արդյունքներն ավելի քան պարզ ու հասկանալի էին»̦ - հաղթանակից հետո ասել է կուսակցության ղեկավար Թոնի Բրուններն՝ ասելով̦ որ իր ժողովուրդն անհանգստացած է դեպի Եվրոպա զանգվածային արտագաղթի պատճառով:
Չնայած նրան, որ Շվեյցարիան շատ ավելի քիչ է տուժել փախստականների ներհոսքից՝ ի տարբերություն իր հարևաններ Ավստրիայի և Գերմանիայի, միևնույն է ժողովրդի ձայների մեծամասնության հիմնական պատճառը հենց հաղթող կուսակցության հակամիգրացիոն քաղաքականությունն էր:
Սա առաջացրել է Եվրոպական միության խիստ քննադատությունը, և սրել հարաբերությունները Բեռնի ու Բրյուսելի միջև:
Հիշեցնենք̦ որ Շվեյցարիան խոստացել էր ԵՄ-ին մասնակցել 120,000 փախստականների Իտալիայից և Հունաստանից այլ եվրոպական երկրներ տեղափոխելու վիճահարույց ծրագրին, սակայն դեռ պարզ չէ, թե կոնկրետ քանիսին շվեյցարական կողմը կընդունի՝ հաշվի առնելով վերջին ընտրություններն ու դրանց արդյունքները: