Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին նամակ է գրել նախագահ Հասան Ռոհանիին, որում հավանություն է տվել միջազգային միջնորդ «վեցյակի» հետ կնքված միջուկային գործարքին՝ համապատասխան պայմանների պահպանմամբ, ինչպես նաև հանձնարարել է սկսել դրա իրականացումը, գրում է Reuters-ը:
Իրանի նախագահ Հասան Ռուհանիին հասցեագրած իր նամակում Խամենեին ընդգծել է, որ ԱՄՆ-ն ու ԵՄ-ը պետք է հայտարարեն Իրանի դեմ սահմանած պատժամիջոցների վերացման մասին, ինչպես նաև զգուշացրել է այն մասին, որ համաձայնագիրն ունի կառուցվածքային մի շարք թերություններ։
Հոգևոր առաջնորդի նամակում ընդգծվում է, որ ցանկացած նոր պատժամիջոց՝ ցանկացած պատճառաբանությամբ, ներառյալ՝ մարդու իրավունքները, կհամարվի խախտում: