ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան նամակ են ուղարկել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի պատժամիջոցային հանձնաժողովին՝ պահանջելով անհրաժեշտ քայլեր ձեռնարկել ի պատասխան հոկտեմբերի 10-ին Իրանի կողմից բալիստիկ հրթիռի արձակման, հաղորդում է BBC-ն:
Նրանք կարծում են, որ փորձարկումն ԱԽ բանաձևի խախտում է, քանի որ տեսականորեն արձակված հրթիռը կարող էր միջուկային մարտագլխիկ ունենալ։
Իրանի հետ երկխոսության մասնակիցների՝ ԱԽ ուղղված նամակը կարող է առիթ դառնալ Իրանի դեմ նոր պատժամիջոցների քննարկման համար: