ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին Իսրայելի իշխանություններին և պաղեստինցիներին կոչ է արել դադարեցնել փոխադարձ սադրանքները՝ կասեցնելու տարածաշրջանում բռնության նոր ալիքը, փոխանցում է BBC-ն։
Բեռլինում Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ հանդիպմանը Քերին հայտարարել է, որ երկու կողմերը պետք է հնարավորություն գտնեն ընդլայնելու խաղաղ կարգավորման գործընթացը։
Նեթանյահուն իր հերթին հայտարարել է, որ իսրայելցիների վրա հարձակումների շարքը հրահրել են պաղեստինցի առաջնորդ Մահմուդ Աբասն ու ՀԱՄԱՍ շարժումը։
Հոկտեմբերի սկզբից 8 իսրայելցիներ սպանվել են և մի քանի տասնյակը ծանր վիրավորվել պաղեստինցիների կողմից միայնակ հարձակումների ալիքի հետևանքով։