Հույն լրագրողները գործադուլ են հայտարարել Օլանդի այցի օրը

13:47     23 հոկտեմբերի, 2015

Լրագրողների խոշորագույն հունական արհմիությունը հայտարարել է ուրբաթ նախազգուշական 24-ժամյա համահունական գործադուլի անցկացման մասին՝ ի նշան ԶԼՄ-ների մասին օրենքում փոփոխությունների դեմ բողոքի,  հայտնում է euromag-ը։

Գործադուլը հայտարարվել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի՝ Աթենք այցի օրը։ Այդ այցին Հունաստանի կառավարությունը չափազանց մեծ նշանակություն է տալիս, և այն դարձել է տեղի ԶԼՄ-ների գլխավոր նորությունը։

Բողոքը կապված է հեռուստատեսային հեռարձակման լիցենզավորման մասին օրինագիծը խորհրդարան մտցնելու հետ։ Օրենքի ընդունումը կարող է հանգեցնել մասնավոր հեռուստաալիքների մեծ մասի փակմանը։


© armedia.am