Բրյուսելում կայացած խորհրդակցությունների ժամանակ Ռուսաստանին և Ուկրաինային չի հաջողվել համաձայնության գալ թռիչքների փոխադարձ արգելքները դադարեցնելու հարցի շուրջ: Այս մասին ՏԱՍՍ-ին է հայտնել Բրյուսելի դիվանագիտական աղբյուրը:
« Հոտկեմբերի 23-ին Ռուսաստանի և Ուկրաինայի ավիացիոն իշխանությունները Բրյուսելում անցկացրել են փորձագիտական խորհրդակցություններ օդային ծառայությունների հարցերի վերաբերյալ: Բանակցությունները ավարտվել են, իսկ պաշտոնական արդյունքները կհրապարակվեն այն բանից հետո, երբ կողմերը կտեղեկացնեն իրենց ղեկավարությաններին», - ասել է աղբյուրը:
Հարցին, թե Ռուսաստանի և Ուկրաինայի միջև չվերթների փոխադարձ սահմանափակումների վերացման մասին որևէ պայմանավորվածություն ձեռք է բերվել, թե ոչ, աղբյուրը բացասական պատասխան է տվել: