Թուրքիայում, Ստամբուլի Ավջըլար թաղամասի ակումբներից մեկում, քուրդ երիտասարդ երգիչ Սելիմ Սերհադը դաժանորեն սպանվել է, հայտնում է Ermeni Haber`հղում կատարելով թուրքական Sondakika լրատվական կայքին:
Երգչի ընկեր Օնուր Աքայը պատմել է, որ Սերհադին սպանել են քրդերեն երգելու համար՝ հենց բեմի վրա: Անհայտ անձինք հարձակվել ու դանակի մահացու հարվածներ են հասցրել երգչին:
Սելիմ Սերհադը 3 երեխաների հայր էր: Հատկապես հայտնի էր խաղաղության մասին իր երգերով: