Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թոնի Բլեյերը խոստովանել է, որ 2003-ին ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների Իրաք ներխուժումը դարձավ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հայտնվելու պատճառներից մեկը: Այս մասին նա հայտարարել է CNN-ին հետ հարցազրույցում:
«Ես կարծում եմ, որ դրանում ճշտի մասնիկ կա: Իհարկե, դուք չեք կարող ասել, որ նրանք, ովքեր տապալել են 2003-ին Հուսեյնին, պատասխանատվություն չեն կրում 2015-ի դրության համար»,- ասել է Բլեյերը:
Բլեյերը նաև ներողություն է խնդրել այդ պատերազմում հետախուզության կողմից թույլ տված սխալների և պատերազմի հետևանքների ծրագրման ժամանակ թույլ տված բացթողումների համար: «Սակայն ինձ համար դժվար է ներողություն խնդրել Սադամ Հուսեյնի տապալման համար»,- ասել է նա: