Բրյուսելում տեղի ունեցած եվրոպական «մինի» գագաթաժողովի ժամանակ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրներն առանց Թուրքիայի չեն կարողանա ինքնուրույն լուծել ներգաղթյալների հետ կապված խնդիրը:
«Մենք չենք կարողանա լիարժեք լուծել փախստականների խնդիրն, ամենից առաջ մեզ անհրաժեշտ է Թուրքիայի օգնությունը», - նշել է Մերկելը:
Գագաթնաժողովին մասնակցում են Ավստրիայի, Բուլղարիայի, Հունգարիայի, Գերմանիայի, Հունաստանի, Մակեդոնիայի, Ռումինիայի, Սերբիայի, Սլովենիայի, Խորվաթիայի առաջնորդները, Եվրահանձնաժողովի, Եվրախորհրդի և Եվրախորհրդարանի նախագահները: Գագաթաժողովը գումարվել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան Կլոդ Յունկերի նախաձեռնությամբ: