Կատակերգու դերասան և Ազգային միասնության ճակատի թեկնածու Ջիմի Մորալեսը հաղթել է Գվատեմալայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում, հայտնում է Reuters-ը:
Գվատեմալայի բարձրագույն ընտրական տրիբունալի տվյալներով՝ Մորալեսը հավաքել է ընտրողների ձայների 69,62 տոկոսը: Մորալեսի մրցակիցը՝ նախկին առաջին տիկին Սանդրա Տորեսն, արդեն շնորհավորել է Մորալեսին հաղթանակի կապակցությամբ:
Մորալեսը, ով մեծ ճանաչում է ձեռք բերել որպես կատակերգու դերասան, քաղաքականություն է եկել միայն 2011-ին: Նախընտրական քարոզարշավի ընթացքում նա խոստացել է պայքարել կաշառակերության դեմ: