Չեռնոգորիայի վարչապետ Միլո Ջուկանովիչը հայտարարել է, որ Ռուսաստանը սերբ ազգայնականների հետ ակտիվորեն մասնակցում է հակակառավարական ելույթների կազմակերպմանն՝ ուղղված երկրում իշխանափոխությանը։ Այս մասին հայտնում է HRT-ն։
«Չկա որևէ կասկած, որ Ռուսաստանն ունի և շարունակում է խաղալ ակտիվ դեր Պոդգորիցայում իշխանության դեմ ցույցերի կազմակերպման գործում։ Այստեղ պետք չեն հատուկ ընթերցումներ»,- ասել է նա։
Հոկտեմբերի 24-ին Չեռնոգորիայի ոստիկանությունն ընդդիմության ցույցը ցրելու համար արցունքաբեր գազ է օգտագործել, ինչի արդյունքում 39 մարդ տուժել է: