Ադրբեջանական NIDA շարժումը հրաժարվել է մասնակցել ընտրություններին

11:24     28 հոկտեմբերի, 2015

Ադրբեջանում NIDA շարժումը հայտարարել է նոյեմբերի 1-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին մասնակցելուց հրաժարվելու մասին։ Շարժումը  հետ է կանչել իր առաջադրած թեկնածուներին, տեղեկացնում է contact.az-ը:

Ընդդիմադիր շարժման տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ իրենք չեն հավատում «ազատ և արդար ընտրությունների անցկացմանը» ու համոզված են, որ «ընտրությունները հերթական անգամ կեղծվելու են, և ռեժիմը ձևավորելու է իրեն ծառայող խորհրդարան»։

Նշվում է, որ նախընտրական արշավի ընթացքում իշխանությունների պահվածքը ցույց տվեց, որ նրանք պատրաստ են ընտրություններն անցկացնել իրենց ավանդական սցենարով։


© armedia.am