ՄԱԿ-ում խոր մտահոգություն են հայտնել Իրանում մահապատիժների թվաքանակի ավելացման կապակցությամբ, գրում է Spiegel-ը:
Իրանում մարդու իրավունքների հարցերով զեկուցող Ահմեդ Շահիդը նշել է, որ 2005 թվականից մահապատիժների թվաքանակը ավելանում է: Նրա խոսքերով՝ մահապատիժների մեծամասնությունը խախտում է միջազգային իրավունքի նորմերը:
Նշենք, որ Իրանում նախորդ տարի մահապատժի է ենթարկվել 753 մարդ, իսկ 2015 թվականին մահապատիժների թիվը կարող է գերազանցել 1000-ը:
ՄԱԿ-ի տվյալներով՝ այս տարվա առաջին կիսամյակի ընթացքում մահապատժի ենթարկվածների 69 տոկոսը այդ դատավճռին էր դատապարտվել թմրանյութերի հետ կապված հանցագործությունների համար: