Մոլդովայի կառավարությունը՝ վարչապետ Վալերի Ստրելեցի գլխավորությամբ, ազատվել է երկրի խորհրդարանում քվեարկության արդյունքներով, հայտնում է Интерфакс-ը:
Նախարարների գործող կաբինետին անվստահության քվե հայտնելու բանաձևի օգտին քվեարկել է 101 պատգամավորներից 65-ը:
Կառավարությանն անվստահության քվե հայտնելու վերաբերյալ առաջարկը խորհրդարան են մտցրել հոկտեմբերի 22-ին ընդդիմադիր Սոցիալիստների և Կոմունիստների կուսակցությունների պատգամավորները: