Հյուսիսային Կորեան իր բնակիչներին հարկադրաբար ուղարկում է արտասահման: Այս մասին հայտնել է Հյուսիսային Կորեայում մարդու իրավունքների հարցերով դիտորդ, ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Մարզուկի Դարուսմանը, փոխանցում է Интерфакс-ը:
Համաձայն զեկույցի՝ Հյուսիսային Կորեան 50 հազար մարդ է ուղարկել Չինաստան և Ռուսաստան, ինչպես նաև Նիգերիա, Ալժիր և որոշ եվրոպական երկրներ, մասնավորապես՝ Լեհաստան հարկադրական աշխատանքի՝ որպեսզի հնարավոր լինի շրջանցել պատժամիջոցները և արտարժույթ ստանալ: Այդ երկրներում նրանք աշխատում են վառելիքի արդյունահանման, տեքստիլ արդյունաբերության, անտառահատության և շինարարության ոլորտներում:
Զեկույցում նշվում է, որ նրանք օրական աշխատում են 20 ժամ և հանգստանում միայն ամիսը 1-2 անգամ, չեն ստանում անհրաժեշտ սնունդը, ապահովված չեն անվտանգությամբ և մշտապես գտնվում են Հյուսիսային Կորեայի հատուկ ծառայությունների հսկողության ներքո:
ՄԱԿ-ի տվյալներով՝ Հյուսիսային Կորեաին տարեկան ստանում է 1.2-2.3 մլրդ դոլար՝ նրանց փոխարեն աշխատավարձ ստանալով: