Իրանը սկսել Է միջուկային համաձայնագրի գործնական կատարումը, այդ թվում՝ ձեռնամուխ Է եղել ուրանի հարստացման համար նախատեսված ցենտրիֆուգների թվի կրճատմանը: Այդ մասին ճապոնական «Կիոդո» գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել Է Իրանի փոխնախագահ Ալի Աքբար Սալեհին, որը նաև գլխավորում Է Իրանի ատոմային Էներգիայի կազմակերպությունը:
«Մենք սկսել ենք նախնական աշխատանքը: Մասնավորապես, կրճատվում Է ցենտրիֆուգների թիվը, այդ թվում՝ Նաթանզի միջուկային կենտրոնում: Սակայն համաձայնագրի ամբողջական կատարումը ժամանակ կպահանջի», - ասել Է փոխնախագահը: