Գերմանիայում 86 տարեկան հասակում մահացել է Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետության նախկին պաշտոնյա Գյունտեր Շաբովսկին, ով իր ներդրումն ունի Բեռլինյան պատի փլուզման գործում, հայտնում է BBC-ին:
1989 թվականին նա հայտարարել էր, որ ԳԴՀ-ից դուրս գալու բոլոր սահմանափակումները կհանվեն, ինչը խթան դարձավ, որ երկրի հազարավոր բնակիչներ տեղափոխվեն Արևմտյան Բեռլին:
ԳԴՀ իշխանությունները ծրագրել էին սահմանային արգելքների աստիճանաբար վերացում, սակայն Շաբովսկու անզգույշ հայտարարությունը բերել է նրան, որ Բեռլինի պատի մոտ անմիջապես սկսել էր մարդկանց բազմություն հավաքվել, ովքեր էլ սկսել էին ապամոնտաժել պատը: