Սիրիական բանակի մարտիկներն աշխարհազորայինների աջակցությամբ երկուշաբթի վերահսկողության տակ են վերադարձրել Համա քաղաքից արևելք գտնվող Սալմիա-Աթրայա-Հանասիր մայրուղին: Այս մասին հայտնում է «Ալ-Վաթան» թերթի էլեկտրոնային տարբերակը: Այդ ավտոմայրուղով, որն անվանում են «կյանքի ճանապարհ», ապրանքները մատակարարվում են Հալեպը: Անցած շաբաթ մայրուղին արգելափակել են ԻՊ և «Ջեբհաթ ան-Նուսրա» ծայրահեղական խմբավորումները:
Հաղորդվում է, որ սիրիացի զինծառայողները վերջնականապես գրոհայիններին դուրս են մղել նրանց գրաված բոլոր կրակային դիրքերից: Մաքրվել է մայրուղու երկայնքով 15 կմ տարածք: Պարբերականի տեղեկությամբ՝ սպասվում է, որ այսօր Սիրիայի զինված ուժերի հրամանատարությունը կթույլատրի վերականգնել ավտոտրանսպորտի երթևեկությունը մայրուղով: