Վերջին 10 տարվա ընթացքում աշխարհում զոհվել են ավելի քան 700 լրագրող: Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Գի Մունը՝ Լրագրողների նկատմամբ հանցագործության անպատժելիության դեմ պայքարի միջազգային օրվա կապակացությամբ, TACC-ը:
«Անցած տասնամյակում ավելի քան 700 լրագրող է զոհվել: Այլ խոսքերով՝ յուրաքանչյուր 5 օրը մեկ լրագրող էր կյանքից զրկվում այն բանի համար, որ հասարակությանն էր հասցնում վերջին լուրերն ու տեղեկությունները»,- ասել է Գլխավոր քարտուղարը: Նրա խոսքերով՝ տասը դեպքերից ընդամենը մեկի դեպքում է հետաքննությունը մինչև վերջ տարվում: