Ուկրաինայի նախարարների կաբինետը հավանություն է տվել ազգային ոստիկանության ղեկավարի պաշտոնում Վրաստանի կրթության նախկին նախարար և Ուկրաինայի ՆԳ ներքին գործերի փոխնախարարի խորհրդական Խաթիա Դեկանոիձեի նշանակմանը, տեղեկացնում է Интерфакс-ը: Դեկանոիձեի թեկնածությունը կառավարության նիստում առաջադրել է Ուկրաինայի ՆԳ նախարար Արսեն Ավագովը:
Դեկանոիձեն քաղաքական իր կարիերան սկսել է Վրաստանի նախկին նախագահ Միխայել Սահակաշվիլիի աշխատակազմում, զբաղեցրել է Վրաստանի կրթության նախարարի պաշտոնը, ղեկավարել է Ոստիկանության ակադեմիան:
Մինչ Ուկրաինայում ոստիկանապետ նշանակվելը Դեկանոիձեն զբաղեցնում էր Ուկրաինայի ՆԳ փոխնախարար Էկա Զգուլաձեի խորհրդականի պաշտոնը: