ՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր համաժողովի 38-րդ նստաշրջանին մասնակցելու նպատակով ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը նոյեմբերի 5-6-ն աշխատանքային այցելությամբ կգտնվի Փարիզում:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, համաժողովին նախատեսված է Հայաստանի արտգործնախարարի ելույթը։