CNN հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման նշել է, Սինայի թերակղզում Ռուսաստանի մարդատար ինքնաթիռի վթարի պատճառը կարող է լինել ներսում տեղադրված ռումբը:
«Ես կարծում եմ, որ կա մեծ հավանականություն, որ ներսում ռումբ է տեղադրված եղել, ինչը շատ լուրջ խնդրի առարկա է մեզ համար», - նշել է Օբաման:
«Մենք պատրաստվում ենք այնքան ժամանակ ծախսել հետախուզության վրա, որքան հարկավոր է, մինչ պարզենք, թե իրականում ինչ է այնտեղ կատարվել»: