Նոյեմբերի 9-ին ժամը 13:00-ին Իրանի առևտրի, հանքերի, արդյունաբերության և գյուղատնտեսության պալատում տեղի է ունենալու Հայաստան-Իրան գործարար համաժողովը, որին կմասնակցեն ՀՀ էկոնոմիկայի նախարար՝ Կարեն Ճշմարիտյանը, ԻԻՀ առևտրի, հանքերի և արդյունաբերության նախարար Մոհամմադ Ռեզա Նեմաթզադեն, ինչպես նաև երկու երկրների պետական մարմինների ներկայացուցիչներ և բազմաթիվ գործարարներ:
Լրագրողների հետ զրույցում Իրան-Հայաստան համատեղ առևտրի պալատի տնօրեն Լևոն Ահարոնյանն ասել է.
«Երկուշաբթի նոյեմբերի 9-ին, նախատեսվում է հայաստանյան 65 հոգանոց առևտրական պատվիրակության այցը՝ Թեհրան: Այցը կատարվում է առևտրա-տնտեսական համագործակցությունների զարգացման շրջանակներում: Պատվիրակությունը հանդիպումներ է ունենալու իրանական ընկերությունների հետ: Հայաստանն անդամակցում է Առևտրի Համաշխարհային Կազմակերպությանը: Այդ կազմակերպությանը Իրանի անդամակցությամբ ավելանալու են երկու երկրի առևտրի ծավալները» ,- հայտնում է իրանական Mehr գործակալությունը:
«Մինչ օրս երկու երկրների հարաբերությունները լավ ընթացք են ունեցել: Հայաստանը Իրանի լավագույն հարևաններից է համարվում: ԻԻՀ առաջարկել է Հայաստանին, արտահանել Իրանում արտադրման կես փուլն անցած ապրանքներ, որպեսզի Հայաստանի գործարաններում անցնելով արտադրության վերջին փուլը, դրանք արտահանվեն Ռուսաստան, ինչը մեծ ազդեցություն կարող է ունենալ Իրանի ստանդարտ ապրանքների արտադրանքների զարգացման վրա»,- հավելել է Ահարոնյանը: