Գլոբալ տաքացումը կանխելու համար բավարար միջոցառումներ չձեռնարկելու դեպքում 2030 թվականին աղքատների թիվն աշխարհում կարող է ավելանալ 100 միլիոնով՝ ասվում է Համաշխարհային բանկի զեկույցում։ Այս մասին փոխանցում է BBC-ն։
Զեկույցում նշվում է, որ տաքացման հետևանքով Աֆրիկայում սննդամթերքի գները կաճեն մոտ 20 տոկոսով։
Համաշխարհային բանկի հայտարարությունը հրապարակվել է ջերմոցային գազերի արտանետումների կրճատման հարցով 70 պետությունների ներկայացուցիչների հանդիպման նախօրեին։
Նոյեմբերի վերջին այդ հարցը կքննարկվի Փարիզում՝ կլիմայի հարցերով ՄԱԿ-ի համաժողովի ժամանակ։