Արժույթի միջազգային հիմնադրամը Սաուդյան Արաբիայի կառավարությանը կոչ է արել արագացնել բարեփոխումները՝ նվազեցնելու տնտեսության կախվածությունը նավթից։ Այս մասին հայտարարել է հիմնադրամի գործադիր տնօրեն Քրիստին Լագարդը Սաուդյան Արաբիա այցի արդյունքներով, փոխանցում է РИА Новости-ն։
«Կարևոր է, որպեսզի կառավարությունն արագացնի բարեփոխումները, որը կմեծացնի քաղաքացիների զբաղվածությունը մասնավոր ոլորտում և կդիվերսիֆիկացնի տնտեսությունը՝ նվազեցնելով կախվածությունը նավթից»,- հայտարարել է Լագարդը։