Կլիմայի գլոբալ փոփոխությունը կարող է հանգեցնել միջազգային անկայունության ուժգնացմանը և աշխարհում հակամարտությունների աճի: Նման կարծիք է հայտնել ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին, գրում է РИА Новости-ն:
«Կլիմայի փոփոխությունը կարող է հանգեցնել պաշարների համար պայքարի ընդլայնմանը, անկայունության և հակամարտությունների վտանգին», - հայտարարել է նա:
Քերին ընդգծել է, որ այօրվա աշխարհը չափից դուրս փոխկապակցված է տնտեսական, տեխնոլոգիական, ռազմական տեսանկյուններից: Նրա խոսքերով` աշխարհի ցանկացած կետում անկայունությունը կարող է արտացոլվել որտեղ պատահի, և սահմաններն արդեն ի վիճակի չեն դրան խանգարել: