ԱՄՆ-ն սահմանել է 28 միլիոն դոլարի պարգևատրում տեղեկության համար, որը կօգնի գտնել և վնասազերծել Սոմալիում, Ուգանդայում և Քենիայում գործող «Աշ Շաբաբ» ահաբեկչական խմբավորման 6 առաջնորդներին: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ-ի պետդեպարտամենտի մամլո ծառայությունը:
Այսպես, «Աշ Շաբաբի» ղեկավար Աբու Ուբեյդի մասին տեղեկատվության համար նշանակված է 6 միլիոն դոլարի պարգև, իսկ մնացած 5-ից յուրաքանչյուրի համար` 3 միլիոն և 5 միլիոն, տեղեկացնում է TACC-ը:
Թվարկելով այդ խմբավորման կողմից իրականացված մի շարք ահաբեկչական գործողությունները, պետդեպարտամենտը նշել է, որ 2012 թվականի փետրվարին այն պայմանավորվել է «Ալ-Քաիդա»-յի հետ միասնական գործողությունների վերաբերյալ: Ամերիկյան իշխանությունները պայքարում են «Աշ Շաբաբի» դեմ՝ աֆրիկյան մի շարք երկրներին հակաահաբեկչական օգնություն տրամադրելով: