ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանձնարարել է ստորագրել Հայաստանի հետ Կովկասում միացյալ տարածաշրջանային հակաօդային պաշտպանության համակարգ ստեղծելու մասին համաձայնագիրը, տեղեկացնում է РИА Новости-ն։
«Ընդունել Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության միջև Կովկասյան տարածաշրջանում հավաքական անվտանգության համար տարածաշրջանային հակաօդային պաշտպանության համակարգ ստեղծելու վերաբերյալ համաձայնագրի ստորագրման մասին ՌԴ կառավարության առաջարկը»,-ասված է հաղորդագրության մեջ:
Ռուսաստանի պաշտպանության նախարարությանը հանձնարարվել է արտգործնախարարության հետ համատեղ բանակցություններ սկսել հայկական կողմի հետ համաձայնագիր ստորագելու շուրջ: